Արդեն ամիսներ շարունակ ինստագրամյան իր էջում Էրիկ Կարապետյանը տեղեկացնում է, որ պատրաստվում է մենահամերգի: Երգիչը հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 30-ին սպասվող մենահամերգը հետաձգվում է:
«Սիրելի հայրենակիցներ, հանդիսատես: Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով՝որոշում եմ կայացրել հետաձգել Սեպտեմբերի 30-ին կայանալիք իմ մենահամերգը: Հայցում եմ ձեր ներողամտությունը և կարծում եմ որոշումս հասկանալի է: Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ կլինեն մինչև համեգի նոր օր հայտարարելը: Հուսանք,որ դա կլինի շատ շուտով: Թող Խաղաղություն լինի մեր երկրու, իսկ այս պահին դա ամենա կարևորն է:Ուժ և համբերություն բոլորիս»,- գրել է երգիչը: