Նաոմի Քեմփբելը խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործել

Նաոմի Քեմփբելը «Սուպերմոդելներ» վավերագրական ֆիլմում անկեղծորեն խոսել է անօրինական նյութերի դեմ իր պայքարի մասին։

«Մանկությանս հետ կապված շատ խնդիրներ ունեմ։ Ես սկսեցի օգտագործել կոկաին, որպեսզի մոռանամ իմ վիշտը: Ես մտածեցի՝ «Օ՜, սա կբուժի վերքս»: Բայց դա ճիշտ չէ: Կախվածությունը կարող է էլ ավելի մեծ վախ ու անհանգստություն առաջացնել»,- խոստովանել է մոդելը։

Նա հայտնել է, որ հինգ տարի պայքարել է իր կախվածության դեմ: Այն բանից հետո, երբ մոդելը ուշագնաց է եղել նկարահանման ժամանակ, նա հասկացել է, որ պետք է ինչ-որ բան անի դրա դեմ: «Որոշեցի վերականգնողական կուրս անցնել։ Դա լավագույն ու միակ լուծումն էր այն ժամանակ։ Ինձնից շատ տարիներ պահանջվեցին դա հաղթահարելու համար: Եվ դա դեռ երբեմն հայտնվում է: Բայց հիմա ես դրա դեմ պահքարելու գործիքներ ունեմ»,- կիսվել է մոդելը։

Հիշեցնենք, որ սուպերմոդելը ավելի վաղ ներկայացել էր Լոնդոնի նորաձեւության շաբաթին։ Բոլորի ուշադրության կենտրոնում աստղի կազմվածքն է եղել (նա շատ էր նիհարել):