Քենդալ Ջենները շիկահեր է դարձել

Շիկահերների շարքերը համալրվել են։ 22-ամյա Քենդալ Ջենները, ով նախկինում երբեք էքսպերիմենտներ չէր արել մազերի հետ, դրանք բաց երանգի է դարձրել։ Երեկ մոդելը իր հայտնի կոլեգաների հետ մասնակցել է Լոնդոնում կայացած Burberry-ի ցուցադրությանը, ուր էլ մոդելին առաջին անգամ տեսել են այդ սանրվածքով։

https://www.instagram.com/p/B2e1teED5Oi/?utm_source=ig_embed

Քենդալի քույրերը ևս նախկինում բազմիցս փոխել են իրենց կերպարները՝ էքսպերիմենտներ անելով մազերի գույների հետ։ Քայլին, օրինակ, կեղծամների մի ամբողջ հավաքածու ունի, իսկ Քիմ Քարդաշյանը որոշեց արմատապես փոխվել 2015-ին, դրանից հետո բոլորը սկսեցին նրան համեմատել «Հարի Փոթեր»-ից հայտնի Դրակո Մալֆոյի հետ:

Լոնդոնում կայացած շոուից անմիջապես հետո Քենդալը ուղևորվել է երեկույթի՝ ընկերների հետ միասին։ Ջենները ներկա է եղել մի միջոցառման, որը կազմակերպվել էր YouTube-ի կոմից, ուր ելույթ է ունեցել նաև Քենդալի ընկերը՝ Tyler-ը։ Պապարացիները մոդելին լուսանկարել են, երբ նա պարելիս է եղել պատշգամբում և երգել բեմին ելույթ ունեցողների հետ։ Աստղի համար գիշերը բավականին հագեցած է եղել, համերգից հետո նա հասցրել է նաև ներկա գտնվել երեկույթի, որը կազմակերպել էին Քեթի Գրանդը և Դերեք Բլաբերգը։