Դերասանուհի Իննա Խոջամիրյանը երեկ՝ սեպտեմբերի 25-ին նշել է ծննդայան տարեդարձը: նա Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից ծավալուն գրառում է կատարել:
«Փոքր ժամանակ տարվա մեջ ամենաշատը սպասում էի Ամանորին ու սեպտեմբերին:
Սեպտեմբերն իմ ամենաերջանիկ ամիսն էր, իսկ սեպտեմբերի 25-ը երազանքներ պահելու ամենասպասված օրը:
Փոքր ժամանակ ամենաշատը երազել եմ, որ ինձ շատ սիրեն… իսկական, անկեղծ ու ամպի չափ… մեկ էլ , որ մեծ «ախպեր» ունենամ, ով ինձ միշտ կպաշտպանի տարբեր անդուր քամիներից, որոնց միջով էդպես էլ ստիպված եղա մենակ անցնել…
Երազանքների հետ պետք է զգույշ վարվել…
«ախպեր» ունեցա… մեկի փոխարեն հազարը…նրանք ինձ ամենաանկանխատեսելի ու ծանր քամուց պաշտպանեցին…ինձ, հայրենիքս, բոլորիս… պաշտպանեցին ու ընկան… ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ:
Իսկ սերը… մնաց անկատար… որովհետև ևս մի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ պարզվեց, որ մենք էդպես էլ չսովորեցինք ու չկարողացանք իրար ՍԻՐԵԼ…
Այս սեպտեմբերին հասկացա, որ վերջին 3 սեպտեմբերներին երազանքներս լղոզվել ու… մեռել են, ոնց շատերինը…
Իմ ամենասպասված սեպտեմբերին ես ջնջում եմ ամեն ինչ:
Օրվա ավարտին մոմեր կառնեմ, կփչեմ, ու երազանք կպահեմ՝ «կարողանալ նորից երազել»:
Սեր ու խաղաղություն …. բոլորիդ….
Հ.Գ. իմ տխուր օրերի մեծ մասն էս քարերի ու էս տեսարանի հետ եմ կիսել, ոնց հիմա` անվտանգության աշխատակիցների հետ տարիներ շարունակ բարձր քարին նստել-չնստելու վեճի բռնվելով»,- գրել է Իննան: