«Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով միջազգային լրագրողների գործունեությանը:

«Միջազգային տարբեր լրագրողներին Գորիսում չեն թողնում սինխրոններ վերցնել, խոչընդոտում են, չեն թողնում գնալ հիվանդանոցներ և վիրավորների հետ շփվել: Շեղում են, տանում այլ ուղղությամբ, իբրև ամեն ինչ «նորմալ է»: Այս աթոռներին սոսնձվածները մի օր պատասխան են տալու իրենց ազգի նկատմամբ այսքան ատելության ու ցեղասպանությանն ամեն կերպ աջակցելու համար: Երդվում եմ: Ինչ մայր է իրենց բերել…»,- գրել է նա: