Գեղեցկության ստանդարտներն օրեցօր փոխվում են: Եթե մեկ տարի առաջ բոլորը վազում էին պլաստիկ վիրաբույժների կամ կոսմետոլոգների մոտ՝ ցանկանալով հաստացնել շուրթերը, ձգել մաշկը, բարձրացնել կոպերը, ընդգծել այտոսկրերը, ապա հիմա հակառակն է՝ աստղերը հեռացնում են շուրթերի ֆիլլերները, կանայք ձգտում են երևալ բնական:
Բայց իհարկե, գեղեցկությունը նույնպես նորաձևություն է և ունի թրենդներ:
Վերջին ժամանակներում սկսել են գեղեցիկ համարվել ասիական դիմագծերը՝ նեղլիկ ու երկար աչքերը, փոքրիկ բերանը, փոքրիկ դեմքը, մի փոքր ուռուցիկ այտերը: Սրանք կնոջը հաղորդում են մանկական տեսք՝ նրան դարձնելով փխրուն ու անպաշտպան:
Այս գեղեցկության ստանդարտներին համապատասխանելու համար կանայք դիմում են նոր միջամտությունների, իսկ պլաստիկ վիրաբուժությունը շարունակում է կատարելագործվել՝ ցանկանալով բավարարել բոլորի պահանջները:
Տարածված է աչքերի պլաստիկան, որի ընթացքում աչքերը ձգում են և նեղացնում:
Նաև հաճախ են դիմում դեմքի վիրահատության՝ ցանկանալով փոքրացնել դեմքը: Կոսմետոլոգիայի ոլորտում նորարարություն է այտերի մեջ ֆիլլերների ներարկումը, որպեսզի դրանք լինեն ուռուցիկ ու փափուկ:
Ձեզ ենք ներկայացնում նման միջամտությունների դիմած մոդելների կամ բլոգերների: