Քիմ Քարդաշյանը զարդարել է CR Fashion Book-ի 23-րդ համարի շապիկը, որը նվիրված է սերունդների մուսաներին և Փարիզի Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Կարին Ռոյթֆելդի հիմնադրած նորաձևության ամսագրի 10-ամյակին։
Գործարարուհին դարձել է տասնմեկ հերոսուհիներից առաջինը, ում նվիրված է հրատարակության նոր համարը։ Շապիկին Քիմը կարճ կտրվածքով, բարակ հոնքերով և Dsquared2 կեղտոտ շապիկով կեցվածք է ընդունել նորաձևության լուսանկարիչ Նադյա Լի Կոենի տեսախցիկի առջև։
«Քիմ Քարդաշյանն այս սերնդի մուսան է՝ կոտրելով պատնեշները և վերաիմաստավորելով «ոգեշնչել» բառի իմաստը, իր ռեալիթի հեռուստատեսային արմատները հասցնելով բիզնեսի գագաթնակետին և առաջնորդելով բանտերը բարեփոխելու բեկումնային ջանքերը»,- գրել է հրատարակչությունը Instagram-ում։
Սա առաջին դեպքը չէ, երբ Քիմը հայտնվում է Carine Roitfeld’s ամսագրի շապիկին։ 2013 թվականին նա նկարահանվել է CR Fashion Book-ի երրորդ համարի համար՝ Կառլ Լագերֆելդի տեսախցիկի առջև: