Ջենիֆեր Էնիսթոնը CR Fashion Book ամսագրի նոր համարի շապիկի հերոսուհին է։ 54-ամյա դերասանուհին կեցվածք է ընդունել կաշվե կրծկալով, տաբատով և փողկապով, վրան սպիտակ Valentino վերնաշապիկով:
Դերասանուհին կադրերը տարածել է սոցիալական ցանցերում և շնորհակալություն հայտնել ոճաբաններին, դիմահարդարներին և լուսանկարչին իրենց աշխատանքի համար, ինչպես նաև ամսագրի ղեկավար և հիմնադիր Քերին Ռոյթֆելդին. Էնիսթոնը գրել է, որ իր հետ աշխատելը «իր երազանքն է եղել»։
Ամսագրին տված հարցազրույցում Էնիսթոնը պատմել է, թե ինչպես է իրեն պահում լավ մարզավիճակում։ Դերասանուհին կրկին նշել է, որ գաղտնիքը ճիշտ սնվելն ու մշտական ֆիզիկական ակտիվությունն է։ Նա նաև ավելացրել է, որ շատ քնելը շատ կարևոր է։ «Այդ վերջին կետն ինձ համար մարտահրավեր է, բայց դա շատ կարևոր է: Ես դա զգում եմ, երբ բավարար չեմ հանգստանում», – ասել է նա: