2 տարի առաջ կյանքից հեռացել է հայ երգահան, երգիչ Հայկոն: Հայկոյի մտերիմ ընկերը՝ պրոդյուսեր և դերասան Մենչն ինստագրամյան իր էջում հրապարակել է համատեղ արխիվային լուսանկար Հայկոյի հետ՝ կից գրելով. «2 տարի առանց քեզ»:
Նշենք, որ արտիստը մահացել է կորոնավիրուսից: Հայկոն 48 տարեկան էր։ Երգիչը ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյան համալսարանական հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
