«Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա». Մհեր Արմենիան՝ Ձեդո-Բաբոյի արձանի մասին

Երգիչ Մհեր Արմենիան ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է Արցախի «Մենք ենք մեր սարերը»՝ Ձեդո-Բաբոյի արձանի լուսանկարը:

«Ահա և վերջ․ նրանք մնացին երկուսով, ինչպես ծնողները, ովքեր իրենց մեծացած երեխաներին բաց են թողնում մեծ աշխարհ։ Աչքերում՝ տխրություն, բայց մեծ հույս ունեն, որ երեխաները իրենց չեն մոռանա և մի օր, անպայման, կվերադառնան հայրական տուն: Մենք կվերադառնանք։ Անպայման կվերադառնանք, խոստանում ենք»,- լուսանկարին կից գրել է երգիչը։