Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան. ինչ են անվանակոչել փոքրիկին

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Բենֆիկա»-ի հետ խաղից առաջ «Ինտեր»-ը հետաքրքիր տվյալներ է ներկայացրել Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ իր համար նշանակալի տարեթվեր են 2020-ն ու 2023-ը, քանի որ այդ տարիներին են ծնվել իր երեխաները։ Փաստացի Մխիթարյանը բացահայտել է, որ ծնվել է իր երկրորդ երեխան։

Aysor.am-ի հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, հաստատեց լուրը. «Աղջիկ է, մամայիս՝ Հենրիկի տատիկի անունն է կրում՝ Լիլիա։ Արդեն 3 ամսական է»։

Նա նաև տեղեկացրեց, որ երեխան Միլանում է լույս աշխարհ եկել։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը՝ որդին, կրում է նրա հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անունը։