Դիմահարդարումը հիմա ամենապահանջված մասնագիտություններից է: Նրանք, ովքեր չեն համարձակվում դիմել պլաստիկ կամ կոսմետիկ միջամտությունների, փորձում են իրենց թերությունները քողարկել դիմահարդարման միջոցով:
Հոգեբանների պնդմամբ՝ հաճախակի դիմահարդարումը կարող է կախվածություն առաջացնել. անդադար տեսնելով ձեզ գեղեցիկ ու առանց ակնառու թերությունների, դուք սկսում եք չընդունել ձեր բնական գեղեցկությունը՝ դրանից բարդույթավորվելով ու ամաչելով: Հոգեբանները խորհուրդ են տալիս դիմահարդարվել այնպես, որպեսզի դիմագծերն առանձնահատուկ փոփոխության չենթարկվեն:
Բացի այդ, հիմա դիմահարդարմամբ աղջիկները դառնում են անճանաչելի: Այս հարցում աչքի են ընկնում ասիացիները, ովքեր մշակել են առօրյա դիմահարդարման այնպիսի մեթոդներ, որոնց շնորհիվ դառնում են այլ մարդ:
Չինաստանի կառավարությունն անգամ մտադրություն ունի օերնսդրության մեջ փոփոխություն կատարել՝ թույլ չտալով շպարված աղջիկներին մտնել օդանավակայան, որովհետև վերջիններիս տեսքը ոչ մի կերպ չի համապատասխանում անձնագրում պատկերված նկարին:
Ձեզ ենք ներկայացնում բլոգերների, ովքեր ապշեցնում են իրենց անհավատալի կերպարանափոխություններով: