Հասմիկ Խոջյանը դստեր ատամհատիկի արարողությունը տոնել է Թունիսում (տեսանյութ)

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն օրեր առաջ մեկնել է Թունիս հանգստի և այնտեղ էլ իրականացրել իր առաջնեկի՝ դստեր ատամհատիկի արարողությունը:

Դերասանուհին նաև հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով մանրամասները, որին կից գրել է. «Չնախատեսված, նախապես չկազմակերպված, բայց ջերմ ու սիրուն: Միևնույն է, Հայաստանում չէինք նշելու, դրա համար էլ հենց ատամիկը տեսանք, որոշեցինք, որ ձեռքի տակ եղած իրերով ու կոնֆետներով կիրականացնենք հայկական փոքրիկ սովորույթը Թունիսում»:

Նշենք, որ տեսանյութից պարզ է դառնում, որ փոքրիկն ընտրել է բանկի կառավարչի մասնագիտությունը: