«Ինչքան կարևոր է ինքդ քեզ դուր գալը»․ Գոհար Ավետիսյանի հետաքրքիր մտքերն ու գրավիչ լուսանկարները Մայամիից

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, ով այժմ գտնվում է ԱՄՆ-ում, թարմացրել է իր ինստագրամյան էջը՝ հրապարակելով նոր լուսանկարներ և տեսանյութ։ Լուսանկարներում Գոհարը կարճ, ծաղկավոր, սպիտակ զգեստով է։ Հիշեցնենք, որ նա ԱՄՆ Մայամի քաղաքում է, ուր մեկնել է աշխատանքային նպատակներով, սակայն կարողանում է նաև ժամանակ հատկացնել և վայելել քաղաքը, ինչին մենք ականատես ենք լինում՝ հետևելով նրա Ինստագրամի Stories բաժնի թարմացումներին։

«Երբ դու քեզ չափազանց գեղեցիկ ես զգում այս զգեստով։ Ինչքան կարևոր է ինքդ քեզ դուր գալը, ամեն ինչը շուրջդ ծաղկում է»,- գրել է դիմահարդարը հրապարակված տեսանյութի մեկնաբանության դաշտում։

https://www.instagram.com/p/B2cbyJShLay/