Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է ամուսնանալ

Daily Mail լրատվամիջոցի հաղորդմամբ՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է իր սիրեցյալի՝ Ջորջիանա Ռոդրիգեսի հետ ամուսնանալու ցանկության մասին:
Սիրահարները հանդիպել են 2016 թվականին: Ռոնալդուն գեղեցկուհուն հանդիպել է Իսպանիայում՝ Gucci խանութ-սրահում, որտեղ Ջորջիանան վաճառողուհի էր աշխատում:

«Նա իմ լավագույն ընկերն է ու այն միակ մարդը, ում մոտ ես կարող եմ բացել սիրտս: Իհարկե, ես շատ եմ ցանկանում նրա հետ ամուսնանալ և մենք մի օր հաստատ կամուսնանանք: Ամուսնությունը ոչ միայն իմ ու Ջորջիանայի, այլ նաև մորս երազանքն է»,- անկեղծացել է Ռոնալդուն:

Ֆուտբոլիստի մայրն անչափ սիրում է իր որդու ընտրյալին, ով արդեն Ռոնալդուին դուստր է պարգևել:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ունի արդեն 4 երեխա, սակայն նա չի պատրաստվում սահմանափակվել:
ֆուտբոլիստը երազում է մեծ ընտանիքի մասին:
«Սիրում եմ, երբ տանը աղմուկ է, երբ բոլորը խոսում ու բղավում են և, տխրելու ժամանակ չկա»,- խոստովանել է Ռոնալդուն: