Թինա Կունակին նկարահանվել է լողազգեստների նոր հավաքածուի գովազդային արշավում, որը մոդելը ստեղծել է Haight ապրանքանիշի հետ համագործակցությամբ։ Լուսանկարիչ Ուգո Կոմի կողմից արված լուսանկարներում Վենսան Կասելի նախկին կինը կեցվածք է ընդունում Ռիո դե Ժանեյրոյի լողափում՝ կարմիր, սև, սպիտակ և կանաչ երանգների երկու և մեկ կտոր լողազգեստներով։
26-ամյա մոդելը պատմել է, որ լողազգեստների շարքը նվիրված է Կունակիի երկու հայրենիքներին՝ Ֆրանսիային և Բրազիլիային, ինչպես նաև կանանց համերաշխությանը. «Ես ուրախ և հպարտ եմ ներկայացնելու այս հավաքածուն, որն ինձ համար շատ բան է նշանակում: Այն, ինչ մեզ ստիպեց հավաքվել՝ ստեղծելու այս հավաքածուն, այն մեր ընդհանուր սերն է կանացիության նկատմամբ: Եվ ես տեսնում եմ, թե որքան է Մարսելան [բրենդի համահիմնադիրը] ուշադրություն դարձնում ամեն մանրուքի: Հեշտ չէ գտնել կանանց, ովքեր սիրում են այլ կանանց, որքան էլ տարօրինակ թվա: Այսպիսով, ես զգում եմ, որ միշտ լավ է շրջապատված լինել այդ կանացի ուժով, աշխատել, ստեղծագործել և սիրել միմյանց, քանի որ դա շատ կարևոր է»:
Թինա Կունակին հայտնի է դարձել 56-ամյա ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ հարաբերությունների ընթացքում, ում հետ նա ամուսնացել է 2018 թվականին։ 2019 թվականին ծնվեց զույգի դուստրը՝ Ամազոնին, իսկ 2022 թվականի գարնանը զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։








