«Մարդկային բարոյական արժեքների կարևորության և հողին հավատարիմ մնալու մասին». Նազենի Հովհաննիսյանը՝ նոր նախագծի և Խորեն Լևոնյանի հետ աշխատելու մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում համատեղ լուսանկար է հրապարակել դերասան Խորեն Լևոնյանի հետ, որին կից պատմել է իրենց նոր աշխատանքի մասին:

«Բարի լույս. ամռան ընթացքում արված աշխատանքը ձեզ ներկայացնելու ժամանակն է:
….Ոչ մի ծանր ապրում ու կորուստ չի սփոփվի ցավոք, բայց գոնե մի քիչ , գոնե մի քանի ակնթարթ՝ էս անբուժելի ծանր իրականությունը թեկուզ հեռուստաֆիլմով՝ մի քանի ակնթարթ մեղմվի…
Հեռուստաֆիլմը Հոկտեմբերի 16-ից կլինի ATV-ի եթերում:

Իմ սրտանց շնորհակալությունը Իննա Խոջամիրյանին՝ իր պրոդյուսերությամբ ու բացառիկ մարդկային հատկանիշներով խաղաղ ու հաճելի աշխատանքային միջավայր ձևավորելու ու մեզ էլ իր սիրած Հոթել Գրանդից բաժին հանելու համար:
Անգամ իրավիճակային, թեթև ժանրում կարելի է ու պետք է ասելիք դնել. հողի ուժի, մարդկային բարոյական արժեքների կարևորության և հողին հավատարիմ մնալու մասին:
Սրտանց ուրախ եմ, որ Խորոն ամեն անգամ մի նոր, վառ կերպարով է ներկայանում: Նրա արտիստական աշխարհը հրավառության պես պայծառ է:
Հուսամ նրա պես դերասանի աշխատանքը էկրաններից երբևէ չի իջնի:

Գերագույն հաճույք էր, թե նրա, թե ամբողջ դերասանական անձնակազմի հետ ապրելն այդ «ֆիլմային» կյանքը. նոր ու տաղանդաշատ դեմքերի հետ ծանոթանալը:
Հատուկ շնորհակալություն ստեղծագործա-տեխնիկական կարևորագույն մասն ապահովվող մասնագետներին՝ ի դեմս երիտասարդ ռեժիսոր՝ Գոշի, սցենարիստից, օպերատորից մինչև կոորդինատոր ու լուսավորող: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Բոլորը պրոֆեսիոնալ ու պատրաստակամ, մարդկային հստակ արժեքներով ու իրար նկատմամբ ապրումակցմամբ:
Ցանկացած ֆիլմ նոր կյանք է, և այդ կյանքի ընթացքը կախված է յուրաքանչյուրիցս:
Իրար նկատմամբ ու որևէ գործի նկատմամբ սրտացավությունը կարևոր աժեք է:

Հ.Գ. Թեթև ժանրն էլ իր տեղն ունի. ու հաստատ կարելի է անել հումոր՝ առանց գռեհկանալու, խոսել պարզ լեզվով՝ առանց փողոցային խոսույթի, լինել պայմանական իրավիճակում, բայց անկեղծ»,- գրել է Նազենին: