Բրիջիտ Մակրոնը ծնվել է ապահոված ընտանիքում. նրա հայրը շկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն էր: Դրա շնորհիվ գեղեցկուհին միշտ կարողացել է կրել նորաձև, թանկարժեք հագուստ ու լինել խնամված: Օժտված լինելով գեղեցիկ արտաքինով և ունենալով մեծ ժառանգություն՝ Բրիջիտը հակառակ սեռի կողմից ուշադրության պակաս երբեք չի զգացել:
Բրիջիտն ընտրել էր մանկավարժի մասնագիտությունն ու մեծ սիրով, հաճույքով աշխատում էր դպրոցում, որտեղ էլ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն և Ֆրանսիայի ապագա նախագահին:
15-ամյա Էմանուել Մակրոնը, տեսնելով սքանչելի ու կիրթ ուսուցչուհուն՝ Բրիջիտին, սիրահարվեց և այլևս չկարողացավ նրան մոռանալ:
Էմանուեը լրագրողների հետ զրույցներում խոստովանել է, որ մինչ Բրիջիտի հետ ամուսնանալը նա չի կարողացել ուրիշին սիրել, որովհետև իր սիրտը պատկանում էր նախկին ոսուցչուհուն:
Բրիջիտը, ով ամուսնացած էր և 3 երեխա ուներ, ամուսնալուծությունից հետո հարաբերություններ է սկսում Էմանուելի հետ՝ հաշվի չառնելով իրենց տարիքային մեծ տարբերությունը՝ 24 տարի:
Նրանց միությունը քննադատում են շատերը: Մարդկանց մի մասը կարծում է, որ Էմանուել Մակրոնը Բրիջիտի հետ է միայն հանուն գումարի, իսկ մնացածը համոզված են, որ սիրահարների միջև իրական ու խորը զգացմունքներ են: Ինչևէ, Ֆրանսիայի նախագահը երբեք չի թաքցնում իր զգացմունքները կնոջ նկատմամբ՝ հասարակական վայրերում, պաշտոնական հանդիպումներին նրան գրկելով, համբուրելով և ուշադրության այլ ժեստեր ցույց տալով: