Իվետա Մուկուչյանի նոր ֆոտոշարքը

Երգչուհի Իվետա Մուկուչյանն օրեր առաջ տոնել է ծննդյան 37-ամյակը, իսկ երեկ հրապարակել է ֆոոշարք՝ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար: Ֆոտոշարքն արվել է հեռուստաաշտարակի վրա:

«Երկնքում եմ, բայց ամուր զգում եմ հողը. այս զգացողությունն ունեմ տարեդարձիցս հետո: Շնորհակալ եմ բոլոր ջերմ շնորհավորանքների համար»,-լուսանկարներին կից գրել է Իվետա Մուկուչյանը:

Նշենք, որ Իվետա Մուկուչյանն ավելի վաղ լսարանի դատին էր հանձնել իր նոր աշխատանքը, որը նվիրված է մայրաքաղաք Երևանին: