Նաոմի Քեմփբելը դարձել է Vogue ամսագրի կորեական տարբերակի երկու շապիկների հերոսուհին։ Սուպերմոդելը զարդարել է նոյեմբերյան համարը, որի շապիկի համար նա կեցվածք է ընդունել լուսանկարիչ Ջիզեոկ Չոյի տեսախցիկի առաջ՝ Louis Vuitton-ի վերջին հավաքածուի կերպարով և փետուրներով անսովոր գլխազարդերով:
Վերջերս 53-ամյա Նաոմի Քեմփբելը գործընկերներ Լինդա Էվանգելիստայի, Քրիստի Թարլինգթոնի և Սինդի Քրոուֆորդի հետ նկարահանվել է Apple TV+ «Սուպերմոդելներ» վավերագրական ֆիլմաշարում։ Ֆիլմը ներկայացնում է մոդելային ոլորտի առաջատար աստղերի հաջողության պատմությունները 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, ինչպես նաև խոսում է մտերիմ ընկերներ դարձած մոդելների միջև սերտ կապի մասին:
Վերջերս «չորս սուպերմոդելները» նկարահանվեցին Vanity Fair ամսագրի եվրոպական համարի շապիկի համար ոլորտի այլ աստղերի հետ՝ Միլա Յովովիչ, Կլաուդիա Շիֆեր, Շալոմ Հարլոու, Իման, Եվա Հերցիգովան, Պաուլինա Պորիզկովան, Կարլա Բրունին:

