Սիրուշոյի կատարումը՝ Արցախում (տեսանյութ)

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում օրեր շարունակ հրապարակում է արխիվային լուսանկարներ և տեսանյութեր, որոնք արվել են Արցախում:

Այս անգամ երգչուհին սոցցանցերի իր էջերում հրապարակել է տեսանյութ, որում նա կանգնած է բարձունքին և երգում է: Կադրերն արվել են Արցախում:

«Մեր ձայնը հավերժ լսելի է լինելու այս լեռներում»,- հրապարակված տեսանյութին կից գրել է երգչուհին: