Դերասաններ Մերի Քոչարյանը և Հրանտ Հովսեփյանը երկրպագուներին են հանձնել իրենց առաջին համատեղ աշխատանքը՝ «Հետքեր» հեղինակային երգը, որի երաժշտության հեղինակը Մերի Քոչարյանն է, իսկ խոսքերը նրանք գրել են համատեղ:
Տեսահոլովակի ստեղծագործական փուլը տևել է 5 ամիս:
Նշենք, որ դերասաններն այս փուլում նկարահանվում են «Իրար դեմ» հեռուստասերիալում, որը շուտով մոտենալու է ավարտին: