Պաուլինա Պորիզկովան կիսամերկ լուսանկարվել է Vogue-ի համար

Չեխական ծագմամբ ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի և գրող Պաուլինա Պորիզկովան դարձել է պորտուգալական Vogue-ի նոր հերոսուհին և նկարահանվել ամսագրի համար ֆոտոշարքում։ Նախկինում համացանցում հայտնվել էր մոդելի մասնակցությամբ շապիկի լուսանկարը, իսկ այժմ հասանելի են դարձել նաև մյուս կադրերը:

Հրապարակման համար Պորիզկովան կեցվածք է ընդունել նաև թոփլես՝ կադրերից մեկում նա կիսամերկ է, բայց նրա կուրծքը ծածկված է տղամարդու ձեռքով։

Պորիզկովան 58 տարեկան է և ակտիվորեն դեմ է Էյջիզմին. նա հրաժարվում է թաքցնել իր սպիտակած վարսերը և քողարկել կնճիռները, հաճախ կիսվում է մերկ լուսանկարներով սոցիալական ցանցերում և հրապարակայնորեն պաշտպանում է կանանց իրավունքը՝ ծերանալ այնպես, ինչպես ցանկանում են:

«Ինչիս է պետք տեսքս բարելավելը: Ես հիմա իմ ծաղկման մեջ եմ: Ցավում եմ, որ կարծում եք, որ իմ կնճիռներն ինձ զրկում են դրանից», – ասել է նա վերջերս People-ին տված հարցազրույցում: