Դերասանուհի և մոդել Մարիամ Մելիքյանը, ով հայտնի դարձավ սիթքոմներց և իր գեղեցկության շնորհիվ ձեռք բերեց հարյուրավոր երկրպագուներ, այժմ բնակվում է Թուրքիայում։
Դերասանուհին արտերկրից պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, կիսվում կյանքից մանրամասներով՝ թույլ չտալով երկրպագուներին իրեն կարոտել։
Գեղեցկուհին հրապարակել է ռոմանտիկ լուսանկար ամուսնու հետ իր ինստագրամյան էջի Stories բաժնում (որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է)։
«Շնորհակալ եմ, որ ծնվել ես, իմ սեր»,- գրել է Մարիամ Մելիքյանը՝ շնորհավորելով ամուսնու ծննդյան օրը։