Երգիչ Ջիգանը, ով բավականին հայտնի է և ունի հազարավոր երկրպագուներ, օրեր առաջ նշում էր դստեր՝ Լեայի 5-ամյակը։
Գեղեցկուհի կնոջ հետ միասին երգիչը մեծ ու շքեղ խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին ոչ միայն աստղային ընտանիքի մտերիմներն ու բարեկամները, այլ նաև հայտնի շատ դեմքեր։
5-ամյա Լեայի ծննդյան օրը լի էր անակնկալներով, սակայն դրանցից մեկը զարմացրեց ոչ միայն փոքրիկին, այլ նաև սոցիալական կայքերի օգտատերերին, ովքեր քննադատություններով ու մեղադրանքներով հեղեղեցին Լեայի ծննդյան լուսանկարների մեկնաբանությունները։
Բանն այն է, որ Ջիգանը դստերը նվիրել էր առյուծի փոքրիկ ձագուկ, իսկ Ջիգանի կինը իր ինստագրամյան էջում երկրպագուներին էր ներկայացրել Լեայի և կորյունի լուսանկարը։
Քննադատություններին միացել էր նաև դերասանուհի Նատալյա Ռուդովան՝ մեաղդրելով Ջիգանին ու կնոջը կենդանուն տանջելու մեջ՝ մեկնաբանությանը կից նշելով կենդանիների պաշտապնությամբ զբաղվող ընկերության հեռախոսահամարը։
Աստղային ընտանիքը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել այս ամենին։
Ջիգանը դստեր ծննդյան օրվա կապակցությամբ Լեայի համար պատվիրել էր նաև էկզոտիկ օձեր, որոնց հետ փոքրիկը համարձակորեն խաղացել է ողջ խնջույքի ընթացքում։