Հայտնի երգչուհի Լեդի Գագան իր «Haus Laboratories» բրենդի պաշտոնական բացմանը ներկայացել է պրովոկացիոն ու համարձակ կերպարով: Բացմանը ներկա էին բազմաթիվ աստղեր ու այլ անվանի բրենդների ներկայացուցիչներ:
Երգչուհին երկար ժամանակ է, ինչ փոխել էր իր ոճը և ներկայանում էր, համեմատաբար, ավելի համեստ ու զուսպ կերպարներով: Սակայն վերջերս իր նոր կերպարներով նա բոլորին ցույց տվեց, որ խենթ Գագան վերադարձել է:
Հրավերքի ժամանակ երգչուհին բարձրացել է բեմ և հուզիչ կերպով շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին՝ նրանց հավատացնելով, որ սա լեգենդար պահ է և «Haus Laboratories» բրենդը դառնալու է լավագույններից մեկը աշխարհում:
Լեդի Գագան նաև նշել է, որ իր կյանքում կոսմետիկան առանձնահատուկ նշանակություն ունի և ինքը շպարվելը համարում է արվեստ:
«Դիմահարդարումն ինձ վստահություն է տալիս և համոզված եմ, որ շատ կանանց մոտ նույնպես այդպես է»,- ասել է Գագան: