Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի 10-ամյա դուստրը` Նորթը, դարձել է I-D նորաձեւության ամսագրի շապիկի հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ շատ է նման իր հորը։ Գրում է imusic.am-ը:
Երբ նրան հարցրել են, թե որն է իր սիրելի երգը, Նորթը առանց վարանելու պատասխանել է, որ սիրում է հոր երգացանկից Through The Wire թրեքը։
Նա նաև նշել է, որ սիրում է երգել և ելույթ ունենալ։
«Բասկետբոլիստ, ռեփեր, հմմ… Դե, երբ յոթ տարեկան էի, ուզում էի բռնցքամարտիկ դառնալ: Բայց հիմա մտափոխվել եմ: Պատրաստվում եմ ստեղծել արվեստի գործեր, որ կվաճառեմ: Նաև մի օր ուզում եմ ղեկավարել Yeezy-ն և SKIMS-ը»,- նշել է Նորթը։
Նորթը խոսել է նաև իր վրա հոր ազդեցության մասին՝ ասելով, որ եթե կարողանար հանդիպել որևէ մեկի հետ, ապա կընտրեր Թուփաքին։ Հարցին, թե որն է իր զգեստապահարանի ամենասիրելի իրը, Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է. «Մայքլ Ջեքսոնի բաճկոնը, որը մայրիկս նվիրել է ինձ Սուրբ Ծննդին»:



