Էրիկ Կարապետյանը և Սվետլանա Իշխանյանը ծնողներ են դարձել. հայտնի է երեխայի սեռն ու անունը

Երգիչ Էրիկ Կարապետյանը հայր է դարձել։ Այս մասին արտիստը հայտնել է սոցցանցերի իր էջերում։ Էրիկն ու Սվետլանան դուստր են ունեցել։

«Բարի գալուստ լույս աշխարհ, Սալոմե Էրիկի Կարապետյան: Թող քո ծնունդը խաղաղություն բերի աշխարհին»,- լուսանկարը մեկնաբանել է երգիչը։

Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարվա օգոստոսին:

Հիշեցնենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին էին ներկայանում տարբեր առիթների։