Երգչուհի Պոլինա Գագարինան իր ամուսնու՝ լուսանկարիչ Դմիտրի Իսահակովի հետ նշել է հարսանիքի 5-ամյակը, որն անվանում են փայտե հարսանիք:
Հնգամյա տարեդարձը նշում են որպես փայտե հարսանիք, որովհետև ծառը խորհրդանշում է կյանք, ծաղկունք և բարեբերություն: Ընդունված է համարել, որ ամուսիններն իրար կապվել են արմատներով: Ընտանիքն արդեն ամուր է, սակայն հրդեհի բռնկման վախն, այնուամենայնիվ, կա:
«Ինձ թվում է, որ արդեն 25 տարի է, ինչ միասին ենք: Նրա մեջ ես շատ եմ գնահատում համբերատարությունը, հանդուրժողականությունը, իմաստությունն ու հոգատարությունը: Նրա հետ խոսելու համար միշտ կան միլիոնավոր թեմաներ»,- Դմիտրիի մասին ասել է Պոլինան:
Հիշեցնենք, որ երգչուհին արդեն ամուսնացած է եղել նախկինում, և նախկին ամուսնուց ունի մեկ երեխա:
Պոլինան հարցազրույցներում անկեղծացել է՝ ասելով, որ իրենց բաժանման պատճառը ոչ միայն ամուսնու անհիմն խանդն էր, այլ նաև այն բարդույթները, որոնք առաջացել էին իր մեջ հենց ամուսնու անդադար նկատողություններից ու ծաղրանքից հետո: Երգչուհին բավականին գեր էր այդ ժամանակ, ինչն էլ նա համարում է բաժանման պատճառներից մեկը: