64-ամյա Բիլի Բոբ Տորնտոն բացահայտել է հետաքրքիր մանրամասներ նախկին կնոջ՝ 44-ամյա Անջելինա Ջոլիի մասին։ Ռոժիսորը խոստովանել է, որ դեռ ջերմ զգացմունքներ ունի դերասանուհու նկատմամբ։
Տորնտոն Էնջիին համարում է իր ընկերուհին։ «Մենք պահպանում ենք մեր հարաբերությունները։ Նա հաճախ քաղաքում չի լինում, դրա համար մենք հազվադեպ ենք տեսնվում։ Բայց մենք շարունակում ենք շփվել»,- վստահեցրել է Ջոլիի նախկին ամուսինը։
Անջելինան և Բիլի Բոբը ամուսնացել էին 2000 թվականին։ Սակայն էքսցենտրիկ ամուսնությունը երկար չտևեց։ 2003-ին աստղերը որոշեցին բաժանվել։ Բիլին նշել է, որ վատ ամուսին է եղել Ջոլիի համար։ Նրա անհագ կյանք վարելու ձևը չէր համապատասխանում դերասանուհու բարեգործությամբ զվաղվելու մեծ ցանկությանը։
Տորնտոնը նաև տառապել է ագորաֆոբիայով։ Ռեժիսորը իրեն լավ չի զգացել հավաքույթների ժամանակ, որոնց ստիպված է եղել այցելել կնոջ հետ միասին։
Նախկին ամուսինները կարողացել են պահպանել յուրահատուկ կապ, չնայած այն բանին, որ բաժանվել են ավելի քան 16 տարի առաջ։ «Մենք ընկերություն ենք արել այս ամբողջ տարիների ընթացքում»,- ասել է Տորնտոն Us Weekly-ին։