Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է արխիվային լուսանկարներ, որոնք արվել են 13 տարի առաջ, երբ դիմահարդարն անում էր իր առաջին քայլերը:
Լուսանկարներին կից Գոհարը նաև գրել է, որ աշխատանքը միշտ փրկում էր իրեն խնդիրներից և մտածմունքներից:
«Մարդուն միշտ մարդ է պետք, քանի որ դա պահանջու է հոգին: Իմ աշխատանքը թույլ է տալիս չմտածել խնդիրների և մտահոգությունների մասին, քանի որ ես ունեմ բազմաթիվ նպատակներ»,- գրել է Գոհար Ավետիսյանը: