Jacquemus-ը ներկայացրել է իր տոնական Սուրբ Ծննդյան հավաքածուի՝ Guirlande-ի նոր գովազդային արշավը: Դրա աստղն է դարձել մոդել Քենդալ Ջեները, ով մի քանի կադրի համար մերկ է ներկայացել։
Լուսանկարներում Քենդալը կեցվածք է ընդունել դահուկներով, չմուշկներով, Ձմեռ պապի գլխարկով և գունավոր լույսերով։ Նկարներից մեկում նա կիսամերկ է, մյուսում մոդելը ցույց է տվել իր հետույքը՝ հալչող ձյունով, որի շուրջ լույսեր է փաթաթվել։
Ամենից շատ համացանցի օգտատերերին զայրացրել է Ջեների մերկ հետույքով լուսանկարը։ Ոմանք կարծում էին, որ նկարը չափազանց գռեհիկ է և անհետաքրքիր: Մյուսները նշել են, որ արդեն «հոգնել են Քարդաշյանների հետույքից»։ Ոմանք ավելի կատեգորիկ էին և գրում էին, որ բրենդը «բարձր նորաձևությունից սայթաքել է դեպի հիմար նորաձևություն»: Մի քանի հոգի նույնիսկ նկատել են, որ Քենդալը սկոլիոզ ունի։





