Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը՝ Կանադայից

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, ով հիմա համերգային շրջագայություն է իրականացնում, գտնվում է Կանադայում։ Երգչուհին Կանադայի Տորոնտո և Մոնրեալ քաղաքներում՝ համապատասխանաբար սեպտեմբերի 20-ին և 22-ին, հանդես կգա համերգային ծրագրով։ Լիլիթը նոր ֆոտոշարք է տեղադրել իր ինստագրամյան էջում, որոնցով հայտնել է, որ արդեն գտնվում է Տորոնտո քաղաքում։ «Վերջապես Տորոնտոյում եմ, ու մինչ համերգի օրը 4 օր դեռ կա, բայց արդեն գրեթե բոլոր տոմսերը սպառված են։ Շատ ոգևորված եմ ու անհամբեր, կտեսնվենք ուրբաթ»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին։