Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով հաճախ չէ թարմացնոմ իր Ինստագրամի էջը, նոր լուսանկար է հրապարակել 1-ամյա դստեր հետ։ Ի տարբերություն ամուսնու՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը այդ առումով ավելի ակտիվ է։ Նոր լուսանկարը հրապարակվել է Սոսսի Ինստագրամի Stories բաժնում։ Նկարում փոքրիկ Անաիսը հոր գրկում է։
Մադոննան իր տված հարցազրույցներից մեկում նշել էր, որ Սոսը կարողանում է լավ խնամել երեխային․ «Ես զարմացած էի, բայց առաջին մեկ–երկու անգամը, երբ առաջարկեց մնալ երեխայի հետ, ընթացքում նույնիսկ չզանգահարեց հարցնելու, թե ինչ է պետք անել։ Ամեն ինչից գլուխ էր հանել։ Եկա տուն, տեսա, որ նույնիսկ քնեցրել էր երեխային։ Ապշած էի»: