Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում շնորհավորել է ամուսնու՝ Լևոն Քոչարյանի ծննդյան 38-ամյակը՝ հրապարակելով տեսանյութ:
«Ամեն օր եմ հիանում իր մարդկային տեսակով, Լևոն Քոչարյան, միշտ կողքիդ: Ծնունդդ շնորհավոր»,- տեսանյութը մեկնաբանել է երգչուհին:
Ավելի վաղ Սիրուշոն նաև հայտնել էր, որ շուտով լսարանի դատին է հանձնելու իր նոր երաժշտական աշխատանքը: