Միշոյի կինը հրապարակել է հղիության շրջանից տեսանյութ. զույգը սպասում է 2-րդ երեխային

Ռեփեր Միշոն ու հաղորդավար, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը սպասում են երկրորդ երեխայի ծնունդին: Սոնա Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է հղիության շրջանից տեսանյութ, որին կից գրել է. «Լույս աշխարհ կգա փոքրիկ Սոնա, թե՞ փոքրիկ Միշո»:

Հիշեցնենք, որ զույգի որդին ծնվել է 2020 թվականին՝ Միացյալ Նահանգներում, իսկ ամուսնացել են 2015 թվականին: