«Իմ մեկ տարեկան «Գտնված երազը»». Սոնա Ռուբենյանն առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է առաջնեկի լուսանկարները՝ ցույց տալով աղջկա դեմքը, որը նախկինում թաքցնում էր:

Այսօր Սոնա Ռուբենյանի դստեր 1-ամյակն է, լուսանկարներին կից երգչուհին շնորհավորել է դստերը:

«Իմ մեկ տարեկան «Գտնված Երազը»»,-գրել է երգչուհին:

Սթորի բաժնում Սոնա Ռուբենյանը ցույց է տվել, որ 1-ամյակի օրը նաև փոքրիկի ատամհատիկն են կազմակերպել: