Մաշ Իսրայելյանը տոնել է դստեր 1-ամյակը (լուսանկարներ)

Երեկ երգչուհի Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի դստեր՝ Աննայի տարեդարձն էր, ինչի կապակցությամբ ծնողները կազմակերպել էին մեծ խնջույք, որին հրավիրված էին շոուբիզնեսյան մի շարք ներկայացուցիչներ: 

Երգչուհին նույնանման զգեստ էր ընտրել իր դստեր համար, իսկ օրվա գույնը վարդագույնն էր:

Մաշ Իսրայելյանը սոցցանցերի իր էջերում հարապարակել է նաև դստեր ֆոտոշարքը, որի կից գրել է. «Իմ լույս, իմ Աստծուս նվեր, իմ ապրելու իմաստ, ծնունդդ շնորհավոր»: