Շակիրան ֆիլմ կնկարահանի «Ժերար Պիկեից հետո» կյանքի մասին

Երգչուհի Շակիրան վավերագրական ֆիլմ կնկարահանի «Ժերար Պիկեից հետո» իր կյանքի մասին։

Այս մասին իսպանական լրատվամիջոցները գրել են այն բանից հետո, երբ երգչուհուն նկատել են Բարսելոնայում, որտեղ նա ապրում էր իր նախկին սիրելիի՝ Ժերար Պիկեի հետ՝ օպերատորների շրջապատում։

«Կարծում եմ՝ դա կլինի այն դրամայի մասին, որի միջով նա անցել է, և այն կկոչվի «Դավաճանությունն ու ես»: Դա կլինի դիս-երգ վավերագրական ֆիլմի ձևով»,- ասել է իսպանացի լրագրող Լաուրա Ֆան։

«Շակիրան ակնհայտորեն գրաֆիկական նյութ է ձայնագրում աուդիովիզուալ նախագծի, վավերագրական կամ վավերագրական ոճի իրականության համար», – ավելացրել է նա:

«Այսօր թվում է, որ եթե դու հայտնի մարդ ես և չունես քո սեփական իրականությունը՝ վավերագրական ֆիլմի տեսքով, ուրեմն ոչ ոք ես»,- ավելացրել է լրագրող Լորենա Վասկեսը։

Ժերար Պիկեի և Շակիրայի բաժանման մասին հայտնի դարձավ անցած ամառ։ Բաժանման պատճառը Պիկեի կողմից դավաճանությունն է եղել. նա սկսել է հանդիպել Կլարա Չիայի հետ, ով շատ նման է Շակիրային, բայց նրանից շատ ավելի երիտասարդ է: