Քիմ Քարդաշյանը գլխավոր դերում կներկայանա «Հինգերորդ անիվը» կատակերգությունում

Քիմ Քարդաշյանը կնկարահանվի «Հինգերորդ անիվը» կատակերգությունում, որի պրոդյուսերն է Ջանին Բրիտոյի և Փոլա Փելի հետ միասին։ Netflix-ը ձեռք է բերել Skims-ի հիմնադիրի մասնակցությամբ դեբյուտային ֆիլմի նկարահանման իրավունքը։

Ըստ Deadline-ի՝ ֆիլմի իրավունքների վաճառքի ժամանակ դիտարկվել է հինգ առաջարկ տարբեր ընկերություններից, սակայն ի վերջո «Հինգերորդ անիվը» նախագիծը վաճառվել է Netflix-ին։ Ծառայությունը առաջարկ է արել, որը հարմար է Քարդաշյանին և համահեղինակներ Փոլա Փելին և Ջանին Բրիտոյին։ Աղբյուրները նշում են, որ Քիմն ակտիվորեն ներգրավված է եղել նախագծի վաճառքի գործընթացում՝ ներկայանալով յուրաքանչյուր հանդիպման, և այժմ ստուդիաները հերթ են կանգնել Քարդաշյանի հետ աշխատելու համար:

Քիմի վերջին աշխատանքը American Horror Story-ի տասներկուերորդ սեզոնում էր, որտեղ նա նկարահանվել է Էմմա Ռոբերթսի կողքին: Նախագիծը նրան մեծ համբավ բերեց կինոարդյունաբերության մեջ և նպաստեց այս ուղղությամբ զարգացման հետաքրքրությանը: Քարդաշյանի խաղը դրական է ընդունվել հեռուստադիտողների և քննադատների կողմից։

«Հինգերորդ անիվը» կատակերգության մանրամասները, ինչպես նաև դերասանական կազմը դեռևս չեն հաղորդվում։