Օլգա Բուզովան իր հորը բնակարան է նվիրել

Այս շաբաթավերջին Օլգա Բուզովան երեք մեծ համերգ տվեց Մոսկվայում։ «Ես այնքան նյարդայնացած եմ, կարծես մեր հանդիպումը առաջին անգամ է կայանալու։ Ձեր կարիքն ունեմ այսօր, վաղը, մյուս օրը և միշտ»,- գրել է Օլյան Telegram-ի իր ալիքում։ Ելույթի ժամանակ երգչուհին խոսել է հորը մատուցած նվերի մասին:

Օրերս Իգոր Բուզովը նշում էր ծննդյան տարեդարձը՝ նա դարձավ 60 տարեկան։ «Ես քեզ շատ եմ սիրում, հայրիկ: Գլխավոր նվերը, որ կստանաս ինձնից քո տարեդարձին… Շուտով դու կապրես այնտեղ։ Հոգ տարեք և գնահատեք ձեր ծնողներին: Հայրիկ, շնորհակալ եմ կյանքի համար»,- խոստովանել է աստղը։

Հիշեցնենք, որ Օլգա Բուզովայի ծնողներն ամուսնալուծված են։ Իգոր Դմիտրիևիչը և Իրինա Ալեքսանդրովնան միասին ապրել են 23 տարի։ Նրանք բաժանվել են, երբ Օլգան 20 տարեկան էր։ Համերգին տղամարդը իր նոր սիրելիի հետ էր։