Ջենիֆեր Լոուրենսը պատասխանել է պլաստիկ վիրահատության դիմելու մեղադրանքներին

Ջենիֆեր Լոուրենսի արտաքինը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է համացանցում։ Համացանցի որոշ օգտատերեր կարծում են, որ Hunger Games-ի աստղն օգտվել է պլաստիկ վիրաբույժի ծառայություններից։ Նոր հարցազրույցում դերասանուհին ասել է, որ դա այդպես չէ։

«Անհավանական է, թե ինչ կարող է անել դիմահարդարումը, քանի որ ես հենց դրա հետ եմ աշխատում: Հունգ Վաննգոն (հայտնի դիմահարդար) ընդգծում է շուրթերս։ Ես նրան անվանում եմ պլաստիկ վիրաբույժ: Փաստն այն է, որ այն պահից, երբ ես սկսեցի աշխատել նրա հետ, բոլորը համոզված են, որ ես աչքի վիրահատություն եմ տարել»,- Interview Magazine-ին տված հարցազրույցում բացատրել է դերասանուհին։

Նա նաև նշել է, որ տարիքը նույնպես իրեն զգացնել է տալիս (նա այժմ 33 տարեկան է): «Ես սկսել եմ դերասանությամբ զբաղվել 19 տարեկանից, ուստի համացանցում կան իմ բազմաթիվ լուսանկարներ, որոնցում ես 19-ից 30 տարեկան եմ։ Եվ ես միշտ ասում եմ. «Ես ծերացել եմ: Իմ դեմքը նիհարել և փոխվել է, քանի որ ես մեծացել եմ », – նշել է նա:

«Բոլորը կարծում են, որ ես վիրահատել եմ քիթս, բայց ես ասում եմ՝ ես ճիշտ նույն քիթը ունեմ: Այտերս փոքրացել են։ Շնորհակալություն այս թեման բարձրաձայնելու համար»,- վերջում հավելել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա գարնանը դերասանուհին առաջին անգամ մայր է դարձել՝ ծնվել է նրա որդին՝ Սայը։ Տղան ծնվել է արվեստաբան և գեղարվեստական ​​գործակալ Կուկ Մարոնեյից։ Զույգը համեստորեն ամուսնացել է Նյու Յորքում 2018 թվականին։

NEW YORK, NEW YORK – OCTOBER 24: Jennifer Lawrence attends the 2023 WWD Honors at Casa Cipriani on October 24, 2023 in New York City. (Photo by Theo Wargo/Getty Images)