Ամեն ինչ լուրջ է. Լեոնարդո ԴիԿապրիոն զբոսանում է սիրելիի և նրա ընտանիքի հետ

Կարծես թե Լեոնարդո ԴիԿապրիոյի և Վիտորիա Սերետիի սիրավեպը նոր թափ է ստանում… Դերասանը արդեն հանդիպել է սիրելի ընտանիքին և նրանց հետ զբոսնել:

Դերասանին նկատել են Լոնդոնի փողոցներում՝ սիրելիի և նրա ընտանիքի շրջապատում։ Լեոն կրել է մոխրագույն ջինսե տաբատ, սպիտակ շապիկ և սև բաճկոն, իսկ Վիտորիան ընտրել է բաց ջինսե տաբատ և սև վերարկու։ Ի դեպ, հոլիվուդյան աստղը երբեմն թաքցնում էր դեմքը մոխրագույն դիմակի տակ։ Նրանք, իհարկե, նման են երջանիկ ընտանիքի…

Հիշեցնենք, որ աստղերի սիրավեպի մասին լուրեր հայտնվեցին այս ամառ։ Իսկ սեպտեմբերի սկզբին դրանք հաստատվեցին. հետո դերասանին նկատել էին մոդելի հետ համբուրվելիս։ Ավելի վաղ ինսայդերներից մեկը հայտնել էր, որ Լեոն շատ երջանիկ է նրա հետ։