Թեյլոր Սվիֆթը իր համերգին է հրավիրել մահացած երկրպագուի ընտանիքին

Ռիո դե Ժանեյրոյում Թեյլոր Սվիֆթի համերգից առաջ 23-ամյա Անա Կլարա Բենևիդես Մաչադոյի ողբերգական մահից օրեր անց երգչուհին աղջկա ընտանիքին և ընկերներին հրավիրել է միանալ իրեն՝ ելույթ ունենալով Սան Պաուլոյում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հայտնի է, որ 23-ամյա աղջիկը ելույթից առաջ հանկարծակի կորցրել է գիտակցությունը և ողբերգականորեն մահացել նոյեմբերի 17-ին։ Մահը վրա է հասել ջերմային ալիքի ժամանակ սրտի կանգի պատճառով. ջերմաստիճանը, ըստ տեղեկությունների, հասել էր 59,3 աստիճան Ցելսիուսի: Բացի այդ, շոուի պրոմոութերները երկրպագուներին արգելել են համերգին իրենց սնունդն ու ջուրը բերել:

Ողբերգության հետևանքով Սվիֆթը հետաձգել է մեկ համերգ Ռիոյում, իսկ կազմակերպիչները հայտարարել էին համերգային ծրագրի բազմաթիվ փոփոխությունների մասին։

Երգչուհին կիրակի օրը վերադարձել է Բրազիլիա՝ ելույթ ունենալով Սան Պաուլոյում, որտեղ ներկա է եղել Մաչադոյի ընտանիքը, ում հետ նա լուսանկարվել է։

Նրանք բոլորը հանդիպել են համերգից հետո ու խմբակային լուսանկարվել երգչուհու հետ։ Ընտանիքն ու ընկերները կրում էին սպիտակ շապիկներ՝ Աննա Կլարա Բենևիդես Մաչադոյի դեմքով։