Երկուշաբթի օրը Նյու Յորքի Cipriani ռեստորանում տեղի է ունեցել Gotham Awards 2023 արարողությունը, որի կարմիր գորգի վրա էին Մարգո Ռոբին ամուսնու՝ Թոմ Աքերլիի հետ, Պենելոպե Քրուզը, Նատալի Պորտմանը, Լեոնարդո ԴիԿապրիոն իր գործընկերոջ հետ «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմում, Լիլի Գլադստոնը, Բրեդլի Կուպերը և Քերի Մալիգանը, ովքեր միասին խաղացել են «Մաեստրո» ֆիլմում, Ռեյչել Մաքադամսը, Միշել Ուիլյամսը և նրա ամուսին Թոմաս Քեյլը, «Ռիվերդեյլի» աստղ Չարլզ Մելթոնը, Քեյլի Սփենին, ով մարմնավորել է Պրիսցիլա Փրեսլիին «Պրիսցիլա» ֆիլմում և այլ հյուրեր:
Մարգո Ռոբին եկել էր Prada-ի հավաքածուով, որը ոգեշնչված էր 1960-ականների Black Magic Barbie տիկնիկից: Նրա ամուսինը՝ պրոդյուսեր և դերասան Թոմ Աքերլին, ընտրել է սև կոստյում և համապատասխան վերնաշապիկ։
Պենելոպե Քրուզը կրում էր Chanel-ի թափանցիկ սպիտակ զգեստ և սև կլաչ, իսկ Նատալի Պորտմանը` Dior-ի ծաղկավոր զգեստով:
Հայտնի հյուրերի մեծ մասը հայտնվել է տոտալ սև կերպարով. Քերի Մալիգանը կեցվածք է ընդունել Valentino-ով, իսկ Ռեյչել ՄաքԱդամսը, ով հազվադեպ է հանրությանը ներկայանում, փորձել է կրծքավանդակի կտրվածքով զգեստ։ Միշել Ուիլյամսը կրում էր Schiaparelli և մեծ մարգարիտե վզնոց: Չարլզ Մելթոնը, ով նկարահանվել է Նատալի Պորտմանի և Ջուլիանա Մուրի հետ «Май декабрь» նոր ֆիլմում, կեցվածք է ընդունել Prada-ի կոստյումով, իսկ Քեյլի Սփենին Rodarte-ով: