Հրապարակվել է Money Heist սերիալի սփին-օֆֆի թրեյլերը: Պատմությունը նվիրված է թերևս ամենահմայիչ հանցագործին՝ Անդրես դե Ֆոնոխոսային, որը հայտնի է Բեռլին անունով։ Զգույշ եղեք, առջևում սփոյլեր է: Նա մահացել է Money Heist-ի երկրորդ եթերաշրջանում, իսկ այժմ գրողները կպատմեն նրա նախորդ արկածների մասին։ Թրեյլերում նա իր թիմի հետ պատրաստում է Փարիզի առաջատար աճուրդի տներից մեկի կողոպուտը։
Սերիալի գլխավոր դերը կատարել է Պեդրո Ալոնսոն։ Նրանից բացի ֆիլմում նկարահանվել են Միշել Ջենները, Տրիստան Ուլոան և Բեգոնյա Վարգասը և այլք։ Ռեժիսորը Ալբերտ Պինտոն է։
Ի դեպ, բնօրինակի պրեմիերան կայացել է վեց տարի առաջ՝ 2017 թվականին, բայց իրական ժողովրդականություն է ձեռք բերել նախորդ տարի Netflix-ում թողարկվելով։ Սերիալում նկարահանվել են Ուրսուլա Կորբերոն, Ալվարո Մորտեն, Իցիար Իտյունոն, Պեդրո Ալոնսոն, Միգել Հերանը և այլք։