Քայլի Ջենները «Վոնկա»-ի պրեմիերային աջակցել է Թիմոթի Շալամեին

Թիմոթի Շալամեն և Քայլի Ջենները արդեն տևական ժամանակ է՝ չեն թաքցնում իրենց հարաբերությունները և միասին են հայտնվում միջոցառումներին։ Բացառություն չէր նաև «Վիլի Վոնկա» ֆիլմի պրեմիերան՝ գլխավոր դերում Թիմոթիի մասնակցությամբ։

TMZ-ի աղբյուրը հայտնում է, որ Քայլին ներկա է եղել ոչ միայն ֆիլմի պրեմիերային, այլև հետո երեկույթին։ Ճիշտ է, դրա համար նա իր անձնական ինքնաթիռով գաղտնի մեկնել է Լոնդոն՝ ըստ երևույթին դեռևս հարաբերություններում գաղտնիության հույս ունենալով… Ինսայդերը նաև հայտնել է, որ միջոցառմանը աղջիկը փորձել է ուշադրություն չգրավել իր վրա՝ Թիմոթիի հետ առանձին սենյակ մտնելով։

Քայլի Ջենների և Թիմոտի Շալամեի սիրավեպի մասին խոսակցություններ էին պտտվում այս տարվա սկզբին։ Տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է հայտնի տաբլոիդներից մեկում: Հետո, իհարկե, ոչ ոք դրան չհավատաց, բայց ավելի ուշ հայտնվեցին անհերքելի ապացույցներ՝ տեսանյութ Բեյոնսեի համերգից, որտեղ զույգը համբուրվում է և չի թաքցնում իր զգացմունքները հանրության առաջ։ Սակայն նրանք դեռ չեն շտապում պաշտոնապես հաստատել իրենց հարաբերությունները։ Ու թեև բազմաթիվ միջոցառումների միասին են գալիս, բայց գորգերի վրա կեցվածք են ընդունում առանձին։