Մեգան Ֆոքսն անկեղծորեն խոստովանել է, որ արտարգանդային հղիություն է ունեցել

Այժմ նորաձև է դարձել Բրիթնի Սփիրսի օրինակին հետեւելը։ Նրա հուշերից շատ հետաքրքիր բաներ իմացանք։ Մեգան Ֆոքսը հետ չի մնում. նա թողարկել է բանաստեղծությունների ժողովածու՝ «Գեղեցիկ տղաները թունավոր են», որտեղ նա պատմում է իր տառապանքների մասին։

Այսպիսով, օրինակ, Ֆոքսի գաղտնիքներից մեկն այն էր, որ նա սպասում էր դստեր ծնունդին, սակայն կորցրել է պտղին:

Ավելի ուշ, ինչպես հայտնել է Page Six-ը, դերասանուհին խոստովանել է, որ արտարգանդային հղիություն է ունեցել մինչև վիժումը. «Քանի որ ավելի երիտասարդ տարիքում ես արտաարգանդային հղիություն եմ ունեցել, այլ բաներ ևս կային, որոնց մասին չեմ խոսելու, քանի որ Աստված մի արասցե աշխարհը աղմուկ բարձրացնի»:։

Մեգանը չի խորացել մանրամասների մեջ։ Բայց նա նշել է, որ իր համար շատ դժվար է եղել այդ շրջանը հաղթահարել: