Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը համբուրվում են Լոս Անջելեսում զբոսնելիս

Չորեքշաբթի օրը Ջենիֆեր Լոպեսին և Բեն Աֆլեքին նկատվել են Լոս Անջելեսում զբոսնելիս: Զույգը համբուրվել է ու չի թաքնվել լուսանկարիչներից։

Ջենիֆերն ընտրել է առօրյա տեսք՝ բաղկացած լայն ջինսից, բեժ ժակետից և արևային ակնոցից, իսկ Բենը հագել է կապույտ բոմբեր-բաճկոն և բաց երանգի տաբատ։

Դերասանները, ովքեր ամուսնացել են 2022 թվականին, վերջերս մասնակցել են պոկերի և բլեքջեքի բարեգործական մրցաշարին, որը կազմակերպել էր Բեն Աֆլեքի Արևելյան Կոնգոյի նախաձեռնությունը, ինչպես նաև միասին հայտնվել են LACMA Art + Film Gala-ում։

Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Լոպեսը վաճառել է իր վերջին տունը, որն ուներ մինչ հարսանիքը։ Երգչուհին 34 մլն դոլար է ստացել Բել Էյրում (Կալիֆորնիա) առանձնատան համար, թեև նախատեսում էր ստանալ 43 մլն դոլար։Նախկինում զույգը 30 տարի ժամկետով հիփոթեքային վարկ էր վերցրել Բևերլի Հիլզում գտնվող իրենց տան համար։