«Ամուսնությունն ինձ համար չէ». Ալ Պաչինոյի ընկերուհին, ով դերասանից փոքր է 54 տարով, չի ցանկանում ամուսնանալ նրա հետ

83-ամյա դերասան Ալ Պաչինոյի ընկերուհին՝ 29-ամյա Նուր Ալֆալլան, ասել է, որ մտադիր չէ ամուսնանալ դերասանի հետ։ Երբ TMZ-ի լրագրողը փողոցում հանդիպել է Նուրին և հարցրել նրան հնարավոր հարսանիքի մասին, նա պատասխանել է, որ ամուսնանալու պլաններ չունի և ընդհանրապես այն տեսակը չէ, ով երազում է ամուսնության մասին: Միաժամանակ Ալֆալլան հաստատել է, որ ինքն ու Ալ Պաչինոն սիրահարված են միմյանց, և ասել, որ ամանորյա արձակուրդները միասին են անցկացնելու։

Դերասանը և նրա ընկերուհին միասին են 2022 թվականի գարնանից։ Այս ամառ նրանք որդի են ունեցել, ում անվանել են Ռոման։ Ալ Պաչինոյի համար երեխան դարձել է չորրորդը։

Երեխայի ծնունդին նախորդել է միկրոսկանդալ. Ալ Պաչինոն այնքան է զարմացել՝ իմանալով Նուրի հղիության մասին, որ ստիպել է նրան ԴՆԹ թեստ հանձնել՝ իր հայրությունը հաստատելու համար: Այնուհետև զույգի հարաբերությունները ևս մի քանի անգամ բամբասանքի առարկա են դարձել՝ տաբլոիդները կա՛մ գրում էին նարնց բաժանման մասին, կա՛մ կրկին տեսել են միասին։ Ինսայդերները հերքել են զույգի բաժանման լուրը, սակայն Նուրին հաջողվել է դատարանի միջոցով ստանալ երեխայի լիարժեք խնամակալությունը, և այժմ դերասանը պետք է ամսական 30 հազար դոլարի չափով երեխայի աջակցություն վճարի։